Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.02.2018 | 00:10

Եթե հարուստը վտանգվի, բարեկամները նեցուկ կլինեն նրան, իսկ երբ աղքատն է ընկնում, ծանոթներից իսկ հեռու է վանվում։ Սխալվելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը` և ոչ մի. հարուստն անմիտ բաներ խոսեց, և նրան իրավունք տրվեց, բայց երբ աղքատը խոսեց, դատափետեցին նրան, թեև նա խելացի խոսեց, բայց նրան տեղ չտրվեց:


Սիրաքի իմաստություն 13. 25-27

Դիտվել է՝ 2094

Մեկնաբանություններ